Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

Իսկ կարո՞ղ եք ձեր գոված ժողովրդավարության կնքահորը ձեզ հետ տանել, նվիրում ենք․ «Կարճ ասած». Տեսանյութ

Հայաստանում այսօր տեղի էր ունենում մի բան՝ հետևյալ խորագրով՝ ժողովրդավարության հայկական ֆորում։ Փաշինյանը 6 րոպեում 10 անգամ ասաց, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, ԵՄ, ԱՄՆ դեսպաններն էլ ողջունեցին գովեցին։ Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացում ունի թե՛ ժողովրդավարության մասին, թե նրա մասին՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավար պետություն է։ Մեր մաշկի վրա զգում ենք, մեր աչքով տեսնում, իրականում։ Երբ, օրինակ, 40 հազար դրամ թոշակ քաղաքացուն տալիս է 1,5 մլն դրամ ստացող նախարար, երբ նախկին նախագահի հետ նկարվելու համար պետհիմնարկում գործից ազատում են, երբ ՔՊ-ական մարզպետը ծեծում է ընդդիմադիր գյուղապետին ու մնում անպատիժ, երբ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը էժանով տուն է գնում ու կառուցապատողի քրգործը ջրում, երբ ընտրություններում ընդդիմադիրը շատ ձայն է տանում-ընտրվում է, նստացնում են, երբ վարչապետի շարասյունը փողոցով անցնողներին լղճում-սպանում է, սա ժողովրդավարությունը որպես բռենդ հռչակած երկրի մասին է։ Հազար օրինակ կարող եմ բերել, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, անգամ մոտ էլ չէ, էլ ուր մնաց բռենդավորված լինի։ Այսպես կոչված ժողովրդավար Հայաստանում իմ լրատվամիջոցը խուզարկել են առանց պատճառի ու համակարգիչները առգրավել, հետո շատ ուշ, ճիշտ է վերադարձրել են, բայց դրա համար անգամ մեկը չի պատժվել։ Լավ, ենթադրենք թե այդպես է, իսկ ինչո՞ւ Հայաստանը ժողովրդավար չէ։ Խոսենք խոչընդոտների մասին։

2015 թվականին Հայաստանում Սահմանադրություն փոխվեց, որպեսզի ստանանք այսպես կոչված՝ ավելի ժողովրդավարական կառավարմամբ երկիր։ Այդ ժամանակ ազատ մամուլն ու փորձագետներն ահազանգում էին, որ սխալ է։ 2018 թվականին լիարժեք անցում կատարվեց խորհրդարանական մոդելին, ու պարզվեց, որ ոչ թե խորհրդարանական երկիր է, այլ՝ մեկ թագավորի պետություն։ Մեզ ասում էին՝ խորհրդարանում կլինեն տարբեր ուժեր, բազմակարծություն, խմբային պատասխանատվություն և այլն։ Հիմա Հայաստանի խորհրդարանում կասե՞ք որևէ ուժ, որ հարց է լուծում։ Ընդիմությունը չի լուծում ու չի լուծում, չունի բավարար ձայների քանակ, իսկ կարո՞ղ էր ունենալ՝ ո՛չ․ լավ, իսկ իշխանական ֆրակցիան լուծո՞ւմ է որևէ հարց։ Պատկերացրեք, որ էլի, ո՛չ․ սրանք էլ կատարում են մեկ հոգու հրաման, որը և՛ իրենց կուսակցապետն է, և՛ գործադիրի ղեկավարը՝ վարչապետը։ Փաշինյանը հա՛մ ընտրովի, հա՛մ նշանակովի պաշտոններում որոշողն է։ Ինքն է որոշում՝ ով պետք է լինի ԱԺ նախագահ, տեղակալները, ֆրակցիայի նախագահը, հանձնաժողովների նախագահ-տեղակալները, թեքվում է մյուս կողմ՝ ինքն է առաջադրում ՄԻՊ, դատախազ, դատավորներ և ասում, իր իսկ իշխանական ֆրակցիային ոնց քվեարկեն, անգամ ինչ ելույթ ունենան և ինչ տևողությամբ։ Իր դեպուտատները այլ կարծիք հայտնելու իրավունք երևի թե ունեն, բայց այ խոսելու, ելույթ ունենալու՝ չունեն․ եթե ընտրում են միաձայն, եթե պետք է մերժեն, էլի միաձայն։ Սա ինչի՞ մասին է խոսում։ ՔՊ խմբակցության պատգամավորներ կային, որ ձեռք էին առնում Վահագն Հովակիմյանին․ բա էդ ո՞նց միաձայն ընտրեցին ԿԸՀ նախագահ։ Անունը ընտրություն էր, բայց իրականում չընտրություն է՞ր, որոշված էր, այդպես էլ եղավ։ Նիկոլն ասում է էդ ո՞ր մի յուրայինին եմ նշանակել անկախ մարմիններում։ «Հայկական ժամանակ» թերթի աշխատող Հովակիմյանը մեկ, օգնականիդ տարել ես դատախազ՝ երկուս, նկարիդ առաջ երդվողին տարել ես ԲԴԽ նախագահ՝ երեք, թիմակիցներիդ նշանակել ես ՀՌՀ անդամ՝ չորս, թիմակցիդ տարել ես օմբուդսմեն՝ 5, ու այդ ամբողջը քո ասծով, հլուհնազանդ քվեարկել և ընտրել են քո դեպուտատները, անկախ նրանից համաձայն էին հետդ թե ոչ, էլ չեմ ասում քեզ, ձեզ ընտրած ժողովրդի մասին, որը սկի խաբար էլ չի, ինչ եք անում, որովհետև ոչմի նման որոշման մասին տեղյակ չի լինում։ Ու էսպես լիքը։ Պետք ա հավատանք, թե Վահագն Ալեքսանյանն ինքն է որոշե՞լ դատախազին ձայն տա, թե չտա կամ Անդրանիկ Քոչարյանը։ Էդքան պլոճիկ ունի՞ Արմեն Խաչատրյանը, որ որոշի, թե ով պետք է ընտրվի ԿԸՀ նախագահ, ոչ միայն չի կարող որոշել, անգամ չի կարող ինքը որոշել ինչ քվեարկի, ինչ ասում են, այդպես էլ արվում ա՝ միաձայն։ Սովորական հիմնարկներում անգամ էդպես չէ, ցանկացածը կարող է ղեկավարի հետ համաձայն չլինել, ասել դրա մասին և իր կարծիքը պաշտպանել։ Նիկոլը գալիս է ԱԺ, դրա հետ միասին հարցերը գրվում-ուղարկվում է դեպուտատներին, էդ հարցերը կմկմալով բայց երջանիկ դեմքերով տալիս են, ինքը իր գրած հարցերին ջղային պատասխանում է, վերջում ասում են շատ շնորհակալություն, հարգարժան ջան, ոնց ասեցիր, ամենինչի հետ համաձայնվում են։ Ի՞նչ ժողովրդավարություն։

Դատախազ Վարդապետյանը, Նիկոլի դասարանցի Վահե Ղազարյանը ինքնուրույն որոշում են կայացնո՞ւմ։ Չէ, չեմ ասում օպերացիոն կառավարման մեջ, կարևոր, նկատի ունեմ, որտեղ Փաշինյանը շահ ունի, կարո՞ղ է Ղազարյանը, Վարդապետյանը, Անդրեասյանը, մյուսը, մյուսը այլ որոշում կայացնե՞ն, իմանալով նրա կարծիքը, ինքնուրույն լինեն․․․դժվար, չէ՞։ Էն ջահել դատավոր Չիչոյանը, որ կալանավորեց պատերազմում նահատակի մորը, լուրջ մտածում էր, որ էդ կինը 23 տարեկան Աշոտ Փաշինյանին առևանգել ա՞։ Ու դեռ վտանգա՞ ներկայացնու՞մ, հանրության և հատկապես արդեն ԱԱԾ-ի կողմից 24 ժամ հսկվող Աշոտի՞ն։ Կամ, էն մյուս դատավորը մտածում էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը հանցագործություն ա արել 10 տարի առաջ ինչ-որ հողի գործարք անելո՞վ ու հիմա էնքան վտանգավոր ա, որ պետքա կալանավորվի՞։ Նիկոլի մտքերն են չէ՞։ Վաղը որ որ Փաշինյանը ԱԱԾ-ին, Քննչականին հրահանգ տա սրան-նրան խուզարկելու, կանեն, չէ՞, հո չեն ասի, գիտես հիմք չկա, հո կապրիզ չի։ Կալանքի 220 միջնորդություններից 210-ը բավարարվում է, սա է ժողովրադավարությունը՞։ Բայց ժողովրդավարությունը հենց այն է, որ Նիկոլը եթե նման բաներ է ուզում անել, ոչ թե պատվեր կատարողները շարքով կանգնած լինեն, այլ չգտնի մի հոգու, որ դա անի, ավելին․ նույն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նրան պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար անմիջապես գործ կհարուցվեր, իմպիչմենտ և այլ։

ԱՄՆ դեսպանը, ԵՄ դեսպանը ինչ-որ ելույթներ ունեցան, գովեցին Հայաստանում ժողովրդավարությունը, ոնցոր ծաղրեին մեզ, ձեռք առնեին։ ԱՄՆ դեսպան տիկնոջը ուզում եմ հարցնել՝ ձեր երկրում կուզենա՞ք ժողովրդավարությունը լինի այնպես, ինչպես Հայաստանում է։ Ձեր երկրում նախագահի կոռուպցիայի մասին հոդված են գրում, միանգամից գործ է հարուցվում, մի սովորական դատավոր էլ կանչում է դատարան, ան էլ լուրջ պատրաստում, քրտնելով գնում կանգնում և պատասխան է տալիս։ Էդքան Հայաստանում մամուլի հրապարակում եղավ, հայցեր եղավ, Նիկոլի դեմ 50-ից ավելի հայց կա․ ո՞ր դատավորը ռիսկ արեց, որևէ բան անի։ Դավաճանություն է եղել, հող են հանձնել-ծախել, քա՞նի գործով է անցնում Նիկոլ Փաշինյանը։

ԱՄՆ-ում նախագահը Կոնգրեսին համոզում է ռազմական բյուջե ավելացնեն, օրեր շարունակ քննարկում են, քաշքշում են, հետո մերժում են։ ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին էր, որովհետև խորհրդարանը չէր համաձայնում բարձրացնել պարտքի շեմը, Բայդենը մեռավ համոզելով, հազար փաստարկ բերելով։ Նիկոլը մի հատ նախագիծ տանի, ԱԺ-ն կասի չէ՞։ Հենց ժողովրդավարությունը էն կլիներ, որ երբ Նիկոլը ԱԺ էր տարել նախագիծ ու առաջարկում էր հարկատուների հաշվին իր, նախագահ աշխատողի, Ալենի և նրանց ընտանիքների թանկարժեք բուժօգնությունը դառնա անվճար, Հայկ Կոնջորյանն ասեր էս ի՞նչ ես անում, 30 տոկոս աղքատության պայմաններում էս քո մասին ես մտածո՞ւմ, մեզ էլ էշի տեղ ես դրե՞լ, թե մենք սա պետք է ընդունե՞նք․ նախագիծդ վերցրու ու դավայ ստեղից։ Իսկ մեկ օրինակ կա՞, որ ԱԺ-ն մերժել է Նիկոլին։ Չկա։ Բա էլ ի՞նչ ժողովրդավարական, չէ մի խորհրդարանական կառավարում, էտ խորհրդարանը ի՞նչն է կառավարում, ո՞ր մասը, ասեք, իմանանք։

Ամերիկան այսքանով հանդերձ միևնույն է՝ գովում է իբր ժողովրդավարության համար, ինձ թվում է դա, անգամ վտանգավոր է։ Բոլորս լավ գիտենք, որ արևմտյան աշխարհը այդ գովասանքները հենց նենց չի անում, ինչորբանի համար է անում, առնվազն։ Ուրեմն էդ ի՞նչ ես արել, ի՞նչ են դեմ տվել, ընդունել ես, ազգային ի՞նչ շահեր ես զիջել, որ դրա խաթր գովում են։ Բա, էդ մի գովեստի համար ի՞նչ եք զիջել, կամ պատրաստվում զիջել։ Ամերիկան ասում է՝ ողջունում ենք Ալիևի հայտարարությունը Արցախի ղեկավարներին համաներելու մասին․ այսինքն իրենք համարում են, որ Արցախի ղեկավարությունը պատմական հանցագործներ են, որ իրենց հողն են պահե՞լ։ ԵՄ դեսպանն ասում է դուք ժողովրդավար եք, ապրեք, բա դրա համար եկեք Ստամբուլյան կոնվենցիան ընդունեք։ Նրանք ունեն իրենց շահը, գտել են սպասարկողին ու անխնա գովում են։

Կարճ ասած՝ Հայաստանում ոչ միայն ժղովրդավարություն չէ, այլև ժողովրդավարության տնազը չէ, որովհետև եթե լիներ ժողովրդավարության գոնե տնազը, ապա ինչ-որ բաներ ցուցադրական կանեին ի հակառակ Նիկոլի հայտնի ցանկության։ Կան ձրիակերների խմբեր, որոնք քամում են երկիրը։ Իսկ այս մակարդակի ֆորումները պետք է անեին կամ Հյուսիսային Կորեայում, կամ էլ, եթե հրավիրում էիք Հայաստանի ղեկավարությանը, ոչ թե հրավիրեիք ժողովրդավարության դասեր տալու, այլ հակառակը՝ այդ դասերն առնելու։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>