Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով։
Մանրամասն քննարկում է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։
Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը` tert.am