Ռուսաստանը երեք ուկրաինացի գեներալների նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կոլեսնիկին: Գերատեսչության տվյալների բազայում են նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Լոկոտան և Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Գրիշչենկոն։ Նրանք բոլորը հետախուզվում են ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն չի նշվում, թե որ հոդվածով, հայտնում է «Կոմերսանտը»։
Մարտին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հեռակա մեղադրանք է առաջադրել Կոլեսնիկին, Լոկոտային և Գրիշչենկոյին։ Գործակալության տվյալներով՝ 2016 թվականից ի վեր Դոնբասում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ, նրանց գործողությունների պատճառով տուժել է մոտ 1000 մարդ։ Փետրվարին Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել էր, որ 2014 թվականից ի վեր Դոնբասում սպանվել է 5000 մարդ։