Խոշոր ու ողբերգական ավտովթար. երիտասարդ վարորդը մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Քաջիկ Թովմասյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, իր վարած «Վազ 21102» մակնիշի 35 CQ 307 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները` shamshyan.com -ում

