Ամերիկայի Հայ դատը դեմ է Բայդենի արտաքին քաղաքականությանը, որ կհանգեցնի Արցախում ցեղասպանության
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջնորդներն ու աջակիցներն անցած շաբաթ խորհրդակցել են ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ՝ խրախուսելու Դաշնային կառավարությանը՝ աջակցելու Արցախի Հանրապետությունում հայերի ինքնորոշման իրավունքին: Տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:
«Բայդենի վարչակազմը ներկայումս նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, որոնք «կինտեգրեն» ժողովրդավարական Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը՝ ցեղասպան պետության՝ նավթի բռնապետ Իլհամ Ալիևի գլխավորությամբ: ANCA-ն խստորեն դեմ է հայկական հարցերի վերաբերյալ Բայդենի վարչակազմի անխոհեմ արտաքին քաղաքականությանը և Կոնգրեսի ղեկավարներին կոչ է անում հետ կանգնել այն քաղաքականությունից, որը կհանգեցնի Արցախի ընտանիքների դեմ երկրորդ Հայոց ցեղասպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ։