Հայկ Մարությանը չի կարողանում թիմ հավաքել
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում որպես ընդդիմադիր է ընկալվում: Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, թե դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականին քանի ՃՏՊ է գրանցվել Հայաստանում, եւ դրանցից քանիսի պատճառ է նշված կողային ապակիների լուսաթափանցելիության բարձր տոկոսը։ Եվ հենց այս գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը եւ հետաքրքրվել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղուց գործող օրենքը կիրառելուն դեմ ես։ Եթե ճիշտ եմ հասկանում, էլ ո՞ր օրենքների կիրառմանն ես դեմ, Վահագն ջա՛ն»։
Նկատենք, որ այս հանգամանքը դարձել է ՔՊ- ում քննարկման առարկա։ Թորոսյանը իսկապես միայնակ է մնացել խմբակցությունում, չարացել է կուսակիցների հանդեպ։ Անգամ չեն զարմանում, որ հետագայում կարող են նրա ձեռքից վերցնել պատգամավորի մանդատը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում