Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել
Դիտել նաև
Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց
Ոստիկանությունը պետք է շրջվի դեպի ժողովուրդը. Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը». «Փաստ»
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Արարատի մարզի ոստիկանապետ
Պատրաստ ենք Բելառուսի հետ ընդլայնել իրավապահ կառույցների միջեւ փոխգործակցությունը. ՀՀ ոստիկանապետը՝ դեսպանին
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արամ Ղազարյանը:
«Զեկուցագիր եմ ներկայացրել՝ սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Բավական երկար ժամանակ է՝ համակարգում էի, կենսաթոշակի անցնելու նպատակ ունեի, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով հեռանում եմ»,- ասաց նա:
Գնդապետը նշեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանը ներկայացրած զեկուցագիրը ստորագրել է:
Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 5-ից, նա նախկինում նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն էր: