Ադրբեջանը եւ Իսրայելը զարգացնում են համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Ադրբեջանի եւ Իսրայելի նախագահներն ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը, քանի որ «կան ներդրումային նախագծերի եւ ինտերկոնեկտորների ստեղծման հետ կապված նախագծերի, երրորդ երկրների հետ համագործակցության պոտենցիալ նախագծերի մեծ հնարավորություններ»։ Այս մասին Իլհամ Ալիեւն ասել է մամուլի համար արված հայտարարությունում, Իցհակ Հերցոգի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիեւը տեղեկացրել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի առեւտրաշրջանառությունը կազմում է ավելի քան 1,7 մլրդ դոլար, ինչն էական ցուցանիշ է։ Հույս հայտնելով, որ համատեղ նախագծերի իականացումը թույլ կտա էլ ավելի հավասարակշռել ապրանքաշրջանառությունը, Ալիեւը նշել է. «Դա կախված կլինի էներգետիկ գործոնից, չնայած երկար տարիներ Ադրբեջանը շարունակում է համարվել Իսրայել հում նավթի հուսալի մատակարար։ Դա նաեւ էներգետիկայի ոլորտում սերտ համագործակցության ցուցանիշ է»։
Աղբյուր՝ News.am