Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Դիտել նաև
Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի այլ հասցեում
Այսօրվանից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ
Կընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը
ԿԳՄՍ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «փակ ֆոնդեր» արտահայտությամբ մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին․ սա ամենասոսկալի սխալն էր․ Հայկ Դեմոյան
Հրավիրում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների (մինչև 18 տարեկան) մուտքն անվճար կլինի: ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ աշխատանքային ժամերը`
«Ամբերդ» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (09:00-22:00)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը (10:00-19:00)
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
«Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ( 10:00-18:00)։