Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պատերազմ Արցախում
Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է. քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ...Քո վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով Եռաբլուրը այնքան է ընդլայնվել, որ էլ տեղ չկա ընդլայնվելու ՔՊ կառավարությունը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերության հարկային արտոնություն կտա Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշել է. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ  լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն  աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։

Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։

Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասել է․ «Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք  պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել  հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով  կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում  կատարվել է նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>