Խորենացի փողոցի գործով երեք քաղաքացի դատապարտվեց երեք տարվա ազատազրկման
Zham.am-ի թղթակիցը Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ նախորդ տարվա հուլիսին Խորենացի փողոցում հայտնի դեպքերի գործով բերման ենթարկված Սոսո Մարգարյանը, Արսեն Մկրտումյանը և Գագիկ Միքայելյանը դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեցին:
Մեր թղթակցի հետ զրույցում Սոսո Մարգարյանի հարազատները հայտնեցին, որ նրանք կբողոքարկեն դատավճիռը և «անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Zham.am
Լուսանկարը՝ «Հետք»-ի