Երևանի և Բաքվի միջև կանոնավոր շփումները թույլ կտան հասնել խաղաղ պայմանավորվածությունների․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ Միրզոյան-Բայրամով մոսկովյան բանակցությունները թույլ են տվել բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մոտեցնել հարցերի շուրջ առկա դիրքորոշումները։
«Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։ Երևանին և Բաքվի միջև կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,- նշել է նա։