Սոբչակին հարկավոր է բանտ նստեցնել. Ժիրինովսկի. Տեսանյութ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել հեռուստահաղորդավարուհի և Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի դեմ քրեական գործ հարուցել, այն բանի պատճառով, որ Սոբչակը խոսել է Ղրիմի` Ուկրաինային պատկանելու մասին:
«Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Ռուսաստանում կիսապաշտոնական մակարդակով ի հայտ գա նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող մի կին ու հայտարարի, որ Ղրիմն ուկրաինական է: Դա հանցագործություն է»,- ասել է Ժիրինովսկին: «Посадить ее лет на пять... Каково жителям в Крыму? Чушь, дикость, и никто рот ей не заткнет»,- վրդովվել է Ժիրինովսկին:
Այս մասին գրել է Lenta,ru -ն` հղում անելով ТАСС -ին:
Zham.am

