Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը Կազանում տեղի ունեցած «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանի համաժողով» 14-րդ միջազգային տնտեսական համաժողովում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, համաժողովի շրջանակում Շահին Մուսթաֆաւեւը ելույթ է ունեցել «Տնտեսական հուսալիություն. «Համագործակցությունը Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների միջեւ» լիագումար նիստում։
Թվարկելով Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները եւ նրա դերը միջազգային տրանսպորտային երթուղիներում՝ Մուսթաֆաեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ «Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունները մեծ հնարավորություններ կբացեն տարածաշրջանի երկրների համար»։ Նշվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իրականացնել մասշաբային նախագծեր զարգացած տրանսպորտայն եւ տարանցման ենթակառուցվածքով, ինչի հետ կապված առանձնապես ընդգծվել է Բաքվի միջազգային նավահանգստի կարեւորությունը։
Ասվածի համատեքստից ստացվում է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնում է ադրբեջանական տարածքով։ Այսպիսով, Բաքվում շարունակում են քողարկված ծավալապաշտությունը՝ առայժմ բանավոր, Հայաստանի Սյունիքի մարզի վերաբերյալ։
Աղբյուր՝ NEWS.am