Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հունիսի 1–ին․ Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ իրենց բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորումը, երբ նրանց առաջնորդները հաջորդ շաբաթ հանդիպեն Եվրոպայի գագաթաժողովում, ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, գրում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ հաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին կմասնակցեն մինչեւ 47 պետությունների, կառավարությունների եւ ԵՄ ինստիտուտների ղեկավարներ։
Ըստ դիվանագիտական աղբյուրների, կուլիսներում Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
«Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր»,-Փարիզում լրագրողներին հայտնել է Լեյլա Աբդուլաևան:
Նա հավելել է, որ «Սա պատմական պահ է և ազդակ, որը չպետք է բաց թողնել»։