Չավուշօղլու. «Թյուրքերի ճանապարհն անցնում է Զանգեզուրի «թյուրքական» շրջանով». Տեսանյութ
«Թյուրքի ուղին անցնում է Շուշիով , Ջաբրայիլով, որտեղ նահատակների արյուն է թափվել, հնագույն թյուրքական Զանգեզուրի միջով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայի գավառի Քեփեզ քաղաքում։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության Ստամբուլի թղթակցի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն քննադատել է նաև Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ադրբեջանով չանցնող տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար։
«Այսօր նույնիսկ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ միասին։ Ի՞նչ եք դուք ուզում Ադրբեջանից»,- շեշտել է դիվանագետը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ողջ թյուրքական աշխարհի շահերը։
Zham.am