Ղարաբաղի անկախացումը չի եղել ԽՍՀՄ օրենքի շրջանակում
Ղարաբաղի անկախացումը չի եղել ԽՍՀՄ օրենքի շրջանակում, բայց եղել է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ և ԵԱՀԿ ակտերի վրա:
Այլ բան է ՀՀ անկախությունը, որը տեղի է ունեցել և ԽՍՀՄ օրենքի, և միջազգային իրավունքի շրջանակներում:
ԽՍՀՄ սահմանադրությունը Ղարաբաղին չի օժտել անկախանալու իրավունքով, այլ օժտել է Արբեջանից անկախանալու և ԽՍՀՄ կազմում մնալու իրավունքով, եթե Ադրբեջանը որոշեր դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Դրույթը վերաբերել է բոլոր ինքնավար մարզերին, որով փորձ էկատարվել զսպել ԽՍՀՄ-ից անկախանալ ցանկացող հանրապետություններին: Սակայն իրադարձությունների արագ և միաժամանակյա զարգացման արդյունքում, Ղարաբաղի կարգավիճակի մասով այսօր կանգնած ենք իրավական դիլեմմայի առջև:
Չհասկանալ այս կարևոր նրբությունը, նշանակում է լավ չհասկանալ մի կողմից կոնֆլիկտի առաջացման պատճառները՝ կապված ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանման ռազմավարության հետ սկսած 1920-ականներից, մյուս կողմից՝ խաղաղության գործընթացի կարևորությունը, որը պետք է առաջին անգամ Ղարաբաղին օժտի միջազգայնորեն ճանաչելի որևէ կարգավիճակով՝ թեկուզ միջանկյալ:
Արշակ Մուսախանյանի ֆեյսբուքյան էջից

