Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան. Տեսանյութ
Ազգային ժողովի այսօրվա՝ մայիսի 25-ի նիտում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
«Ժամանակ առաջ մեկը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) ասել էր, որ եթե առաջ պառլամենտում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմ արդեն լսում ենք իրար: Ցավոք, ճիշտ դուրս չեկավ, եւ պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն էր, հրահրանքն էր:
Երկրորդ, անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ: Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում