Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական է

Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական է։

-Ճանապարհ 1. Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը վերջնականապես հանձնում է Արցախը, Տավուշի, Արարատի մարզի նոր տարածքները («անկլավ» կոչվածները), Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում Ադրբեջանի կողմից գրավված հատվածները, «ճանապարհ» անվան տակ բացում է թուրքական միջանցքը Սյունիքով։ Դրան հետևում են Ադրբեջանի ու Թուրքիայի նոր պահանջները (փակել ատոմակայանը, զորացրել հայկական բանակը, Հայաստանում զանգվածային բնակեցնել թուրքերի և տալ նրանց ինքնավարության իրավունքներ, փոխել ողջ կրթական համակարգը, փոխել տոնացույցը՝ հանելով օրացույցից Ապրիլ 24-ը, Մայիսի 9-ը և Մայիսի 28-ը, ձերբակալել և դատել պատերազմների բոլոր հայ հրամանատարներին և այլն), որոնք կատարվում են դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից (նույնիսկ էական չէ, թե պարագլուխը ով կլինի), ապա մենք ստանում ենք նոր ու արագ պատերազմ Սյունիքում՝ վերջինիս լիարժեք նվաճումով։ Ապա Հայաստանի՝ որպես լիարժեք պետության վերացում։ Հնարավոր ժամկետները՝ 2-5 տարի։

-Ճանապարհ 2. Համազգային պայքար բացառապես մեկ օրակարգի շուրջ՝ Հայաստանում վերականգնել հայկական իշխանությունը, որը կապահովի պետության վերականգնում է, անվտանգային իրադրության կարգավորումն ու Արցախ-Սյունիքի համար նոր պայքարի նախապատրաստումը։ 

Պետք է խոսել ոչ թե լավ ու վատ իշխանության մասին, այլ հայկական իշխանության, որը սպասարկում է Հայաստանի ու հայության շահը։ Հաշվի առնելով իրավիճակը՝ այդ իշխանությունը կլինի արդյունավետ միայն այն դեպքում, եթե լինի գերպրոֆեսիոնալ և անձնուրաց։ 

Այս պայքարը հնարավոր է, ու դեռ կարելի է հաղթել դե-ֆակտո թուրքամետներին, եթե հենց այսօր սկսվի համազգային մոբիլիզացիայի նախապատրաստական սևագործ, տաժանակիր ու անշնորհակալ թվացող աշխատանքը։ Այս հարցում խոհեմություն, անձնազոհություն և սեփական ամբիցիաների զրոյացում է պահանջվում բոլոր այն անհատներից ու ուժերից, որոնք հավակնում են լինել համազգային պայքարի առաջնորդները՝ համար 1-ից մինչև փողոցային պայքարի կազմակերպիչներ։

Հնարավոր ժամկետները՝ մի քանի ամսից մինչև 2.5 տարի։

Նորից եմ կրկնում. կա միայն այս երկու միանգամայն իրական ճանապարհները։ Հանրային կարծիքի բոլոր առաջնորդները, մեր պետությունում արարելու, ստեղծելու ու կերտելու համոզմունք ունեցող բոլոր ազնիվ մարդիկ, փոփոխություն բերողները պետք է հասկանան, որ չկա այլ՝ երրորդ ու հարմարավետ ճանապարհ։ Պարզապես չկա։

Ես, իմ ընկերները, գաղափարակիցները՝ բոլորս վաղուց զինվորագրված են երկրորդի ճամփի համար։ Մենք կհաղթենք, եթե ավելի շատ լինենք։ Մենք գիտենք ձևը, գիտենք նպատակը, գիտենք անելիքը։

Եկե՛ք միասին երկրորդ ճամփեն ընտրենք ու հաղթենք, հակառակ դեպքում պարտությունը չոքելու է բոլորիս տան դռներին։ Իմ դեպքում՝ երկրորդ անգամ Բերձորից հետո, շատերիդ դեպքում՝ առաջին ու վերջին անգամ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>