Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել գերմանական հայտնի ակումբի հետ
Դիտել նաև
Բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը
Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն վաղը
Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան
Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, հայտնում է Fussballtransfers-ը:
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբն ու 19-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են չորս տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2027 թվականի հունիսի 30-ին: Ռանոսը «Բորուսիայի» կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի նորեկը բուժզննում է անցել «Բորուսիայում»: