Վարչապետի աշխատակազմը բեռնատար մեքենա է գնել «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից
Դիտել նաև
Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել
Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ
Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։
Հետաքրքիր է, որ ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները եւ երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էր հեռավոր 2017-ին, մայրաքաղաքային տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսները, որոնք մինչ այժմ էլ կան՝ սպասարկում են բնակչությանը, անվանում էր «հուսահատության գազելներ»։
Արցախի ու ՀՀ տարածքների հանձնման ֆոնին, թերեւս, Փաշինյանի աշխատակազմի ձեռք բերած այս նոր «Գազելը» երեւի կարելի է «հույսի գազել» անվանել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

