Քիմ քարդաշյանի 37-ամյակը. Լուսանկար
Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը դարձել է 37 տարեկան: Եթե երկու տարի առաջ ռեալիթի շոուների աստղը ծննդյան տարեդարձի առթիվ Լաս Վեգասում բազմամարդ խնջույք էր կազմակերպել, նախորդ տարի՝ Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո նա հրաժարվեց շքեղ երեկույթից, այս անգամ եւս նույն կերպ է վարվել:
Պարզվում է՝ տոնական օրվա նախաշեմին կողոպտելու նպատակով Քիմի եւ Քանյեի առանձնատուն ներխուժելու անհաջող փորձ է կատարվել, եւ ահա բացասական լիցքերից ազատվելու համար զույգը որոշել է առանձնանալ մեկուսի մի վայրում, որտեղ էլ երկուսով նշել են հոբելյանը:
Օրվա լուսանկարներն ինստագրամյան էջում հրապարակելով՝ Քիմը գրել է, որ սա իր ամենահանգիստ ուղեւորությունն է:
Քրիս Ջեններն էլ Քիմի մանկության լուսանկարներից է հրապարակել, որն ուղեկցվում է շնորհավորական գրառմամբ.«Դու գեղեցիկ ես ե՛ւ արտաքնապես, ե՛ւ հոգեպես: Շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ պես դուստր պարգեւելու համար: Սիրում եմ քեզ»:
Աղբյուրը՝ Bravo.am