Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

Հայ ժողովրդի դեմ սկսել են նարկոպատերազմ. Արթուր Խաչիկյանը խոսել է պայքարի ձևերի մասին

Հայ ժողովրդի դեմ սկսել են նարկոպատերազմ՝ հատկապես երիտասարդության ու պատանիների շրջանում։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` անդրադառնալով վերջին շրջանում խոշոր քանակով թմրանյութեր ՀՀ տարածք ներկրելու փորձերին։ Նա երկար ժամանակ զբաղվել է այս խնդրի ուսումնասիրությամբ։

Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանում 95 տոկոսով աճել է թմրամիջոցների օգտագործումը։ Այն հիմնականում տարածվում է դպրոցներում, համալսարաններում, փաբերում, գիշերային ակումբներում, ինչպես նաև տելեգրամյան ալիքների միջոցով։ Ասում է` շուրջ 1500 տելեգրամյան ալիք է այժմ Հայաստանում զբաղվում դրա վաճառքով։

«Կոկաինը բնական թմրամիջոց է, որը շատ թանկ է։ Հիմա ամբողջ աշխարհով ավելի շատ տարածված են սինթետիկ թմրամիջոցները։ Շատ տարածված են «սփայս» տեսակի քիմիական նյութերը, հիմա ամեն տեղ շրջանառվում է «մեթամֆետամինը»՝ կրիստալը, որը հազար տոկոսով բարձրացնում է դեֆամինի պարունակությունը արյան մեջ։ Այսինքն` հաճույքի զգացումը 10 անգամ բարձրանում է, և դրանից հետո այդ մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ պայքարում են այդ հիվանդության դեմ»,-ասում է նա։

Խաչիկյանն ընդգծում է, որ նման կախվածություն ունեցող մարդկանց կյանքի տևողությունն էլ շեշտակի կրճատվում է։ Նրանց միայն 20 տոկոսն է բուժվում, մեծամասնությունը մահանում է։ Իսկ դրանով հետաքրքրվողների մեջ են անգամ 15-16 տարեկան տղաները և աղջիկները։

Այս «համաճարակը», նրա խոսքով, ողջ աշխարհում է տարածված` հարևան Վրաստանում, Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում ծավալներն այնպիսինն են, որ երկրների ոստիկանությունները չեն հասցնում դրա դեմ պայքարել։ Հետևաբար` պետք է հասարակությունն էլ իր հերթին փորձի ամեն կերպ օգնել ոստիկանությանը։

Որպես օրինակ միջազգայնագետը նշում է, որ միայն 2012 թվականին ԱՄՆ–ում թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացել է 107 հազար մարդ, համեմատության համար հավելում, որ Վիետնամի պատերազմի մի քանի տարվա ընթացքում մահացել է 58 հազար ամերիկացի։ Այսինքն` մեկ տարվա ընթացքում թմրամիջոցից մահացել է կրկնակի քանակությամբ մարդ, քան մի քանի տարի տևած պատերազմի ընթացքում։ Իսկ հիմա ԱՄՆ-ում 11 անգամ աճել են թմրանյութի օգտագործման տվյալները։

 
«Պետք է խոսել երիտասարդների, երեխաների հետ, պատրաստել նրանց։ Պետք է ցույց տալ տեսանյութեր, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր թմրանյութեր են օգտագործում։ Եթե հիմա ծնողները չխոսեն թմրանյութերի մասին իրենց երեխաների հետ, վաղը ուրիշը «կխոսի»։ Սա երկարատև և սարսափելի մահ է, որը պետք է ցույց տալ երեխաներին` դպրոցներում, ընտանիքներում, պետք է ասել, որ մեկ անգամ օգտագործելն էլ կարող է հիվանդ դարձնել»,–նշում է Խաչիկյանը։

Միևնույն ժամանակ նա հորդորում է հետևել երեխաների վարքին և շրջապատին, ծայրահեղ դեպքերում անգամ հեռախոսները ստուգել, եթե կա կասկածելի պահվածք, մեկուսացում, նախկինում ունեցած հոբբիների նկատմամբ հետարքրքության նվազում։ Թմրանյութերի օգտագործման դեպքում աչքերի բիբերն են լայնանում նաև։ Հետևաբար, շատ կարևոր է ծնողի ուշադրությունը և ճիշտ ժամանակին մասնագետների դիմելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan