Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից. երթեւեկությունը դարձել է միակողմանի
Դիտել նաև
Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը կողաշրջվել է
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
Մայիսի 23-ին, ժամը 04:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Տուժածներ չկան։ Փրկարարները քարշակման եղանակով ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։