ՌԴ խաղաղապահներն արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտման դեպքը
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում:
Նշվում է, որ տուժողներ չկան:
ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ: