Ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև․ Օվերչուկ
Դիտել նաև
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ)
Պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ.
Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօր օրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ՝ եռակողմ աշխատանքային ծրագրի շրջանակներում։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,-ասել է Օվերչուկը։
Աղբյուր՝ Politik.am