Եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ավելի ազնիվ կլինի՝ կուսակցություն ստեղծի. Փաշինյան. Տեսանյութ
«Կարծում եմ՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև հարցեր կան, որ խաչվում են»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մրցույթի մասնակիցներից մեկին հարցին, թե ինչպիսի՞ն են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները:
«Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, ճանաչվեն բարեգործական ու մաքսային վճարների չենթարկվեն, օրինակ պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

