ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի արժանացավ ռուսաստանաբնակ բարերար տիար Աշոտ Առուստամյանը:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ:

Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` մեր ժողովրդին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր արդյունավոր ծառայությունների համար, որոնց մասին տեղյակ ենք Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի միջոցով: Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք հետևողականորեն սատարում եք Տիրախնամ թեմի գործունեությանը, որպեսզի առավել կազմակերպված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը, զորավոր` նրանց ազգանվեր և եկեղեցասեր ոգին: Այս հանձնառությամբ Դուք կարևոր մասնակցություն եք բերել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս և Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների կառուցման գործին` հոգևոր մեծ խանդավառություն պարգևելով Քրիստոսասեր մեր ժողովրդի զավակներին:

Ուրախ ենք, որ նաև բարեսիրական տարբեր ծրագրեր եք իրականացրել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես և Մայր Հայրենիքում, գովարժան նախաձեռնություններով նպաստել Արցախի առջև ծառացած անվտանգային և տնտեսական խնդիրների լուծմանը: Արդարև, տարիների Ձեր նվիրյալ գործունեությունը Տիրոջ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով՝ արժանացնելով Ձեզ բազմաթիվ հայորդյաց երախտագետ մաղթանքներին: Բարձր գնահատելով Ձեր գովարժան ծառայությունները ազգային և եկեղեցական մեր կյանքում և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Իր հայրական օրհնության ներքո պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջ արևշատություն, գործոց մշտանորոգ հաջողություններ և ամենայն բարիք: Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն»: Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը: Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Աշոտ Առուստամյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր օգտաշատ ծառայությունը հայ ժողովրդին և Եկեղեցուն:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ նմանօրինակ եկեղեցասեր ու հայրենանվեր անձանց հավատքի ոգին ու նվիրումը դառնում են ակունք բազում նշանակալի ձեռնարկների և աստվածահաճո իրագործումների։ Հայոց Հայրապետը տիար Առուստամյանին մաղթեց Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ շարունակելու իր եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեությունն ի պայծառություն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Հայաստան և Արցախ աշխարհի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>