Սննդային թունավորման դեպք մանկապարտեզում. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
10 քաղաքացի սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Թունավորվածների մոտ հայտնաբերվել են «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» հարուցիչներ
Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: