Պոզները աջակցում է Սոբչակի՞ն
Երեկ լուր տարածվեց, որ հայտնի հեռուստավարող Պոզները այն եզակիներից է, որ պաշտպանում է Սոբչակի մտադրությունը` ներկայացնել իր թեկնածությունը` Ռուսաստանում նախագահական ընտրություններին: Այս առիթով Պոզները մեկնաբանել է իր տեսակետը: Ըստ նրա, ընտրությունների արդյունքը կանխորոշված է: Վլադիմիր Պուտինը կրկին վերընտրվելու է իր պաշտոնում, իսկ Զյուգանովը, ժիրինովսկին և Միրոնովը քաղաքական տիկնիկների դեր են կատարում` արտաքին դեմոկրատական ֆոնն ապահովելու համար: Եվ քանի որ ռեալ այլընտրանք չկա, հասարակության զգալի մասը պատրաստ է քվեարկել բոլորի դեմ: Սակայն քանի որ քվեաթերթիկում բոլորի դեմ քվեարկելու տող գոյություն չունի, ապա այդ բացը փորձում է լրացնել Սոբչակը, ինչը Պոզները դրական է գնահատում:
Zham.am

