Սոթքում վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Սոթքում երեկ՝ մայիսի 17-ին, ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած բուժակի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում»,- ասաց նա։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

