Վովա Գասպարյանը նշանակումներ է արել
Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։