Աշոտ Փաշինյանին չենք փորձել առևանգել, եղել է միջադեպ․ զոհվածի հայր
Քիչ առաջ «Հայկական ժամանակը» տեղեկատվություն էր տարածել, որ «այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել»: Ըստ կայքի տեղեկությունների՝ առևանգման փորձ կատարողները «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են:
24News-ի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ-ի ղեկավար Վահիդ Սահակյանը նշեց. «Ամբողջությամբ զրպարտություն է այն, ինչ նշված է էդ կայքում»:
Հարցին, այսինքն` միջադեպ եղե՞լ է, պատասխանեց. «Միջադեպ տեղի է ունեցել, բայց այն, ինչպես ներկայացնում են, այդպես չէ»:
Սահակյանը, ով միջադեպի մասնակիցների թվում է եղել, նշեց նաև, որ դատի էին մասնակցում, դուրս են եկել ու տեսել Աշոտին:
Ոստիկանությունից 24News-ին հայտնեցին. «Ոստիկանությունը ստացել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»:

