«Գիտեմ, որ հայերին, - մենք այդպիսի տեղեկություն ունենք, - նա (ԱՄՆ-ն) ասում է, թե եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Շարունակելով այս թեման՝ Սերգեյ Լավրովը հիշել է նաեւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ խաղադրույք արեց: Նրանք լքեցին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, ով «արաբական գարնան» սկզբում «արժանապատվորեն հրաժարական տվեց, չփախավ...»:
Ինչպես պարզաբանել է Լավրովը, խոսքը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից դավաճանության մասին է։ «Հենց ամերիկյան իշխանություններն այն ժամանակ աջակցեցին Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման իշխանության գալը։ Այնուամենայնիվ, երբ Մուբարաքը՝ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դաշնակիցը, դատապարտվեց և բերվեց «դատարանի դահլիճի վանդակ», որտեղ նրան ծաղրում էին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օբամային խնդրեց ազդել Եգիպտոսի իշխանությունների վրա՝ Մուբարաքին ազատ արձակելու համար», - ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: