Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի. Դանիայի վարչապետ
Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել եվրաանդամակցության բանակցությունները:
«Թուրքիան մեր աչքի առաջ է: Ու քանի դեռ գտնվում է Էրդողանի ռեժիմի տակ, բոլորովին այն Թուրքիան չէ, որի մուտքը Եվրամիություն անհրաժեշտ է»,- ըստ «T24» լրատվամիջոցի մեկնաբանել է Դանիայի վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ ի վերջո կառուցողական երկխոսություն կձևավորվի Թուրքիայի հետ:
Աղբյուր` Ermenihaber.am