Մարտուն Գրիգորյանը կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին Մարտուն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կկարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին»: