Ինչպես է հայկական դրոշը համարանիշի վրա մեքենան հայտնվել Բաքվի փողոցում
Բաքու քաղաքի պետավտոտեսչությունը հաստատել է, որ 10-UU-550 պետհամարանիշով Mercedes մեքենան հայկական դրոշով է: Այս մասին պետավտոտեսչության մամլո խոսնակը հաղորդել է "Report.az"-ին: Պարզվել է, որ մեքենան պատկանել է ոմն Շահին Խանալիևին, ով ապրում է արտասահմանում: Սակայն ըստ այդ քաղաքացու, մեքենան ինքը գնել է Բաքվի ավտոսրահներից մեկից: Ըստ նրա, ինքը չգիտեր, որ համարանիշի վրայի դրոշը հայկական է: Նա համոզված էր, որ դրոշը կոլումբիական է: Թե ինչպես է այդ մեքենան հայտնվել Ադրբեջանում, Բաքվում հետաքննություն է սկսվել: Հուսանք, որ այս հետաքննության արդյունքում պետական շրջանակներում գաղտնի դաշնակցական հետք չի հայտնաբերվի:
Zham.am