Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է դնելու Արցախի տարածքները, Արցախի հայկական լինելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը. Մ. Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրյուսելում Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» գրանցմանն ականատես եղանք, ինչը հավաքական Արևմուտքի պահանջն էր, որի նպատակը Ռուսաստանի դեմ գործելն է՝ օգտագործելով ՀՀ-ն և որպես մանրադրամ մսխելով Արցախը։ Այս ամենի մեջ Թուրքիան ունի իր շահը, Ադրբեջանն՝ իր երազանքները, իսկ Հայաստանի իշխանությունների հետ իրենց միավորում է ատելությունը Արցախի ու Արցախում բնակվող հայության նկատմամբ։

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպմանը։ «Ամեն բան դուրս է քաղաքական, բարոյական բոլոր նորմերից, խեղաթյուրվում են հայտարարություններ, հռչակագրեր, պայմանագրեր։ Ամեն բան խեղաթյուրվում է, որովհետև կա Արցախի հանձնման, ՀՀ սուվերեն տարածքների մասնատման, պետականությանն ուժեղ հարված հասցնելու կամ, առհասարակ, պետականությունը կասկածի տակ դնելու գործընթաց։ Պլանավորված այս գործընթացները քայլ առ քայլ կատարվում են։ Միգուցե մեր գործողություններով կարողացել ենք ինչոր կերպ հետաձգել դրանք, բայց կանգնեցնել դեռևս չենք հաջողել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որն սկսվում է պատրաստվել, պետք է հիմնավորում ունենա։ «Այս դեպքում որպես հիմնավորում ընտրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մինչդեռ մի կարևոր փաստ կա, որի մասին չի խոսվում՝ խեղաթյուրելով ԱլմաԱթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նույն թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսինքն, դեռ ԽՍՀՄ կազմում էր Ադրբեջանը, երբ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվեց, իսկ Արցախի Հանրապետությունն այդ ժամանակ արդեն ինքնորոշված էր։ Երբ այսօր շեշտում են կոնկրետ տարածքներ՝ հստակ կիլոմետրերով, այլևս չեն կարող հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում։ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց էլ Ադրբեջանը ճանաչվել է մոտ 75 հազար քառակուսի կիլոմետրով. երբ խոսվում է 86 600 քառակուսի կիլոմետրից, հստակեցվում է, որ Արցախի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ երկար ժամանակ Հայաստանի վարչապետն անընդհատ թմբկահարում էր 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին, ինչը, կարծես, տարածքը կոնկրետ կիլոմետրերով նշելու մասին բաց առաջարկ էր Ադրբեջանին։ Այսինքն՝ այն, ինչը և արվեց մայիսի 14-ին՝ Բրյուսելում»,-ասաց Մ. Հակոբյանը՝ շեշտելով ևս մեկ խեղաթյուրման մասին։

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, որով Արցախը մինչ օրս ու հետագայում էլ առաջնորդվելու է։ Ի դեպ, մինչ 2018-ն այդ փաստաթղթերով էին առաջնորդվում նաև ՀՀ իշխանությունները։ Առաջինը ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն է, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված գործընթաց է։ Այսօր Հայաստանի իշխանությունները այս երկու հիմնարար փաստաթղթերը չեղարկելով են խոսում՝ տանելով կեղծ օրակարգ։ Իրենք ստեղծել են իրենց կեղծ բանակցային գործընթացը, որը դեռևս բանավոր պայմանավորվածությունների փուլում է, ինչը բնորոշ է այս իշխանություններին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Շեշտելով փաստաթղթային ամրագրման նախապատրաստական փուլի առկայության մասին՝ նա հավելեց. «Գերագույն խորհրդի որոշման մեջ հստակ նշված է, որ անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով նշվածի ամրագրումը նաև ՀՀ մայր օրենքով՝ կարող ենք եզրակացնել, որ այս իշխանությունները նաև շոշափում են մարդկանց տրամադրությունները, թե ինչքանով իրենց կհաջողվի այս պետական հանցագործությունը կատարել, որովհետև այն, ինչ անում են, ըստ էության, պետական հանցագործություն է։ Բայց, միևնույնն է, իրավասու չեն լինելու, իսկ այդ փաստաթուղթը որևէ իրավական հիմք չի ունենալու։ Ո՛չ Արցախի ժողովուրդը, ո՛չ էլ սթափ քաղաքական ուժերը չեն պատրաստվում տրվել այդ կեղծ օրակարգերին։ Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է դնելու Արցախի տարածքները, Արցախի հայկական լինելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով, իրենց համար նման զարգացումներն անսպասելի չէին, ինչը հաշվի առնելով՝ ավելի վաղ որոշակի գործընթացներ են սկսել։ «Ավելի քան 2 ամիս է՝ Արցախի սթափ քաղաքական ուժերը, հանրային դեմքերը, հանրության սթափ մասը բավականին լայն ու մեծ աշխատանք են տարել։ Խոսքը հստակ գործողությունների, քայլերի պլանավորման մասին է, որոնք պետք է իրականացվեն։ Բոլոր նրանք, որոնց համոզմամբ Արցախը կարող են փրկել, և Արցախը պետք է փրկվի, ապա այդ քայլերի շուրջ պետք է համախմբվեն։ Մենք կա՛մ պետք է հստակ քայլերով, գործողություններով դուրս գանք այս իրավիճակից, կա՛մ զոհվենք, կա՛մ լքենք Արցախը։ Ո՛չ ուզում ենք զոհվել, ո՛չ էլ լքել Արցախը, հետևաբար՝ մենք պատրաստ ենք անել բոլոր քայլերը, որոնք մշակվել են այս ընթացքում։ Այդ քայլերն ավելի մեծ էֆեկտիվություն կունենան, եթե իրականացվեն համայն հայությամբ»,-եզրափակեց Մ. Հակոբյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>