Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, մայիսի 15-ին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։