Ով է Աննա Հակոբյանի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյան
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինը ժամանակին եղել է Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) նախագահության անդամ: 2011 թվականին նա հայտնվել է մի սկանդալի կիզակետում, որի արդյունքում հրաժարական է տվել եւ հեռացել իր զբաղեցրած բոլոր քաղաքական պաշտոններից` Եվրախորհրդարանի փոխնախագահի և Եվրախորհրդարանում FDP խմբակցության նախագահի:
Բանն այն է, որ նրան մեղադրել են պլագիատի` գրագողության մեջ: Հայտնի քաղաքական գործիչն իր դոկտորական ատենախոսությունը գրելիս գրագողությամբ է զբաղվել եւ Հայդելբերգի համալսարանի աշխատակիցները բացահայտել են դա: Մայիսի 11-ի երեկոյան նա հանդես է եկել գրավոր հայտարարությամբ եւ հրաժարական ներկայացրել` դա բացատրելով նրանով, որ ուզում է իր ընտանիքը զերծ պահել ծանր քննարկումների մեջ ներքաշելուց, որոնք ծավալվել են հասարակության մեջ՝ կապված իրեն ուղղված գրագողության մեղադրանքների հետ:
Աղբյուր՝ Hraparak.am

