Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Դիտել նաև
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան. Տեսանյութ
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։
«Երթուղին կգործի MAN ավտոբուսներով։ Այն լինելու է «Զվարթնոց» օդանավակայանից Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա մինչև Ֆրանսիայի հրապարակ շրջանաձև երթևեկությամբ», – ասաց Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ երթուղին 45 րոպե պարբերականությամբ կանոնավոր ուղևորափոխադրում կապահովի դեպի «Զվարթնոց» օդանավակայան։
Նշենք նաև, որ Երևանում նախատեսվում է 363 «Գազել»-ները փոխարինել 143 ավտոբուսներով։ Փոփոխությունները կմեկնարկեն հունիսի 1–ից և կավարտվեն օգոստոսի 15–ին։ Այդ փոփոխությունները տեսանելի կլինեն 15 օրը մեկ պարբերականությամբ