Բելառուսում հնարավո՞ր է իշխանափոխություն. Լուկաշենկոն առողջական խնդիրներ ունի
Դիտել նաև
Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ
Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գլոբալ խաղացողների միջև պայքարի դաշտ դառնալու համար. Ալեքսանդր Կռիլով. Տեսանյութ
Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո (տեսանյութ)
Բելառուսի նախագահն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիվանդացել է: Այս մասին «Подъем» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ Բելառուսի ղեկավարի առողջական խնդիրներում ոչ մի գերզարմանալի բան չկա։ «Սա covid չէ: Մարդը պարզապես հիվանդացել է։ Չնայած այն հանգամանքին, որ մարդը հիվանդացել է, նա իր պարտքն է համարել [մայիսի 9-ին] գալ Մոսկվա, իսկ հետո նույն օրը երեկոյան միջոցառումներ է անցկացրել Մինսկում»,- ընդգծել է Զատուլինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն բաց է թողել Բելառուսի դրոշի, զինանշանի և օրհներգի օրը նշելու արարողությունը։
Zham.am