ԱԽ քարտուղարը հաստատեց. Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումներ արդեն եղել են
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոորյանը «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։
«Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է» , - ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի եղել։
Հիշեցնենք նաև, որ նույն հարցազրույցում Գրիգորյանը սկանդալային հայտարարություն է արել, ասելով, որ Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին։
Zham.am