Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
Դիտել նաև
Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս
Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին
Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը
Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը
Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել
Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը, «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ պետք է անել, Գրիգորյանը պատասխանել է.
«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։
Դիտարկմանը, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն արձագանքել է.
«Մի քանի նման պայմանագրերի մասին, դա միակը չէ»։
Աղբյուրը՝ Aysor.am