Սխալմամբ ենթադրում են, որ ԱՄՆ պատերազմելու է Թուրքիայի դեմ, մի բան որ անհնարին է. Հարութ Սասունյան. Տեսանյութ
Իրատեսական է, որ Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններից հետո, իրենց ներքին զբաղվածությունը կօգնի որպեզի իրենք մեզ մոռանան և թողնեն հանգիստ։ Այս մասին AlphaNews․am-ի տաղավարում ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։
«Ես չեմ էլ զարմանա, որ ով էլ ընտրվի Ալիևը շարունակի իր հարձակումները մեզ վրա, քանի որ Ալիևը շատ հստակ տեսնում է, թե որքան տկար է Հայաստանը իր ռազմական միջոցներով և չի կարող իրեն պաշտպանել, Ալիևը տեսնում է նաև, որ Փաշինյանն անընդհատ զիջումների է գնում, մենք էլ այդ դեպքում կշահագործեինք այդ վիճակը»,- ասաց նա։