Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է, իշխող թիմի անդամներն իրար միս են կրծում, իրավիճակը հարթելու համար մարզ են հրավիրել ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, ով այսօր, մեր տեղեկություններով, այցելելու է Կապան՝ ՔՊ խորհրդի նիստին մասնակցելու։ Իշխող կուսակցության մարզային կառույցին բազմիցս ենք անդրադարձել։
Գրել ենք, որ այն փորձում է իրենով անել մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Դանիելյանը, եւ չնայած փորձերը չհաջողվեցին՝ խորհրդում նրա թիմը փոքրամասնություն է կազմում՝ 2, մաքսիմում՝ 3 հոգի, սակայն ընդդեմ Դանիելյանի կոալիցիա է ձեւավորվել։
Հատկապես չեն կարողանում մարսել այն, որ ամիսներ առաջ Դանիելյանի քավորությամբ Պոլիտեխնիկ համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Լեռնիկ Պետրոսյանը, ով ժամանակին հրապարակավ քննադատում էր Փաշինյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում