Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավելի քիչ ռուսներ լքեն երկիրը
Դիտել նաև
Ռուսաստանից սկսել են վախենալ
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ ստեղծելով երկրում գրավիչ կենսապայմաններ, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ այս կետով լրացվել է ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։
«2022 թվականին փոփոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ աճել է ՌԴ բնակչության միգրացիոն արտահոսքն արտերկիր։ Այս առումով անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ մարդկային կապիտալի պահպանման, գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքն արտասահման նվազեցնելու համար», - ասվում է փաստաթղթում, փոխանցում է «Այսօր»-ը։

