«Եկեք Բախմուտ». Պրիգոժինը դիմել է Շոյգուին
ЧВК «ВАГНЕР» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին գալ Բախմուտ՝ գնահատելու Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակագրոհների պատճառով ստեղծված իրավիճակը։ Ռազմական ընկերության ղեկավարի կոչը Շոյգուին հրապարակել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը, գրում է ЧВК «ВАГНЕР»- հետ կապված GREY ZONE ալիքը:
««Վագներ»-ի ծայրամասերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ… Հաշվի առնելով ծանր օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ գալ Բախմուտի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածք և ինքնուրույն գնահատել առկա իրավիճակը», - ասել է Պրիգոժինը։
Zham.am