Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. Արծրուն Հովհաննիսյան
«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է», - գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում, մեկնաբանելով 26 զինվորի մասնակցությամբ ավտովթարը Սյունիքի մարզում։

