«Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է». Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
«Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով
1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)
Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
«Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են, նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը՝ Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Սադրանքը նպատակ ունի խաթարել նաև Բրյուսելում, Քիշնևում նախատեսված բանակցությունները»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցներին:
Փաշինյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար. «Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են. նման տեղեկատվություն հորինվում է՝ իրադրությունը սրելու համար»,- ասաց նա:

